ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը

Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը
27.10.2020 | 00:05

Սուրբ Գիր­քը տա­լիս է ըն­տա­նի­քի և հա­սա­րա­կու­թյան բո­լո­րո­վին այլ մո­դել, քան մենք ու­նենք այ­սօր: Նա խո­սում է եր­կու սե­ռե­րի և դրանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին:


Հս­տակ են նաև սե­ռե­րի դաս­տիա­րա­կու­թյան սուր­բգ­րա­յին ցու­ցում­նե­րը. յու­րա­քան­չյու­րը պետք է ա­ճի ու զար­գա­նա իր սե­ռա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի ծի­րում, և այդ դաս­տիա­րա­կու­թյու­նը պետք է օ­ժան­դակ ազ­դակ հան­դի­սա­նա նրանց են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ ամ­րագր­ված իմ­ֆոր­մա­ցիա­յի գոր­ծարկ­ման հա­մար ի լրումն ժա­մա­նա­կի: Մի քա­նի սե­րունդ ա­ռաջ այդ­պես էլ վար­վում էին: Իսկ այ­սօր պարզ­վում է, որ սե­ռե­րին բնո­րոշ վար­քից բա­ցի, ո­րը պետք է հետևո­ղա­կա­նո­րեն դաս­տիա­րա­կել, կա նաև «ձեռք­բե­րո­վի, սո­ցիա­լա­պես ամ­րագր­վող վարք»: Եվ պարզ­վում է, որ այդ տի­պի վար­քը չի կա­րող ինք­նու­րույն ձեռք բեր­վել, դրա հա­մար մար­դը պետք է նոր ար­ժե­հա­մա­կարգ որ­դեգ­րի, և ոչ էլ այն կա­րող է ինք­նու­րույն սո­ցիա­լա­պես ամ­րագր­վել գոր­ծի էու­թյու­նից ան­տե­ղյակ սո­ցիու­մի կող­մից, դրա հա­մար անհ­րա­ժեշտ է քայ­լեր ձեռ­նար­կել. մի­գու­ցե փո­խե՞լ են­թա­գի­տակ­ցա­կան սկզբ­նա­կան իմ­ֆոր­մա­ցիան: Այս գոր­ծըն­թա­ցը շատ հա­ջող կեր­պով ի­րա­կա­նաց­նում է հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը և` ոչ միայն:

Ի­հար­կե, ան­հե­թեթ է Սուրբ Գիր­քը ար­հա­մար­հող, ան­տե­սող կամ մեր­ժող մար­դուն որևէ երևույթ ներ­կա­յաց­նել միայն Սուրբ Գր­քի հա­յե­ցա­կե­տից, բայց և ան­պատ­շաճ է Սուրբ Գիր­քը իբրև ար­ժե­հա­մա­կարգ ըն­դու­նող և պատ­վող մե­կին պար­տադ­րել այն մեր­ժող, տրո­րող ու այ­րող մե­կի կար­ծի­քը, ա­մեն դեպ­քում կյանքն ինքն է բա­ցա­հայ­տում սուր­բգ­րա­յին ճշ­մար­տու­թյուն­նե­րի իս­կու­թյու­նը. կա մեղք և պա­տիժ, կա ար­դա­րու­թյուն և հա­տու­ցում, կա ա­րատ և կոր­ծա­նում, կա սր­բու­թյուն և փառք: Մար­դը եր­կար չի կա­րող գո­յատևել ար­հես­տա­ծին մի­ջա­վայ­րում: Որ­քա՜ն մար­դիկ են կոր­ծան­վել միայն «Մի շնա­ցիր» պատ­վի­րա­նը չկա­տա­րե­լու ար­դյուն­քում: Նույ­նիսկ միա­սե­ռա­կան­ներն են մի­մյան­ցից հա­վա­տար­մու­թյուն պա­հան­ջում, ին­չը, ի­հար­կե, ան­հե­թեթ է, և հենց սրա­նում է բուն դժ­բախ­տու­թյու­նը, որ մար­դը ար­դեն դժ­վա­րու­թյամբ է զա­նա­զա­նում մեղ­քի և ար­դա­րու­թյան սահ­ման­նե­րը: Այս վի­ճա­կը պա­տա­հա­կան ու ինք­նա­ծին չէ, այլ հետևո­ղա­կա­նո­րեն մշակ­ված և ի­րա­գործ­վող ծրագ­րի ար­դյունք է, և դա չի ար­վում մի խումբ մարդ­կանց կող­մից, ինչ­պես հա­մոզ­ված են շա­տե­րը, այլ մի խումբ մարդ­կանց մի­ջո­ցով միայն, իսկ թե ում կող­մից, կար­ծում եմ կռա­հե­լը դժ­վար չէ: «Ով հաղ­թի, նրան թույլ կտամ նս­տե­լու Ինձ հետ Իմ ա­թո­ռին, ինչ­պես որ Ես հաղ­թե­ցի և նս­տե­ցի Իմ Հոր ա­թո­ռին» (Հայտ. 3;21). այն նույն ա­թո­ռին, ո­րին հա­վակ­նում էր նա, ով գոր­ծում է թա­քուն, խա­վա­րի մեջ և հար­վա­ծում է թի­կուն­քից, թա­կարդ­ներ է լա­րում: Նա ո­չինչ է, ո­րից միայն կո­րուստ ու կոր­ծա­նում է սին­թեզ­վում, անն­շա­նակ է և ոչն­չաց­նում է ա­մեն մի նշա­նա­կա­լի բան: Այն, ինչ որ ու­նի և ա­ռա­ջար­կում է ի­րեն ըն­դու­նող­նե­րին, ի­րա­կա­նում ա­նուժ ու խղ­ճուկ միֆ է, «քան­զի Քրիս­տոս՝ մեր Զա­տի­կը, մորթ­վեց» Ա կորնթ. 5;7: Եվ այ­սօր­վա ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը տա­նում է ողջ մարդ­կու­թյան ոչ միայն զուտ ֆի­զի­կա­կան, այլև հոգևոր ոչն­չաց­մա­նը: Նա, ում հո­վա­նա­վո­րյալն է Ա­նօ­րե­նը, չի՛ հե­տապն­դում մի խումբ խղ­ճուկ մարդ­կա­յին ա­րա­րած­նե­րի շա­հը կամ ինք­նան­պա­տա՛կ չի բա­վա­րա­րում նրանց հարս­տա­նա­լու մո­լուց­քը, ո­րով­հետև նա շատ լավ տե­ղյակ է իր սե­փա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և գոր­ծու­նեու­թյան ժամ­կետ­նե­րի սահ­մա­նա­փա­կու­թյու­նից, ին­չը նա փոր­ձում է փոխլ­րաց­նել ջա­նա­սի­րու­թյամբ` և՛ սե­փա­կան, և՛ օ­ժան­դակ բո­լոր ու­ժե­րի գեր­լա­րու­մով: Ճշ­մար­տու­թյան միակ աղ­բյու­րը դար­ձյալ ու կր­կին մնում է միա­կը՝ Սուրբ Գիր­քը. այն­տեղ՝ նրա է­ջե­րում են հան­գր­վա­նել ողջ մարդ­կու­թյան և ա­մեն մի մար­դու հա­րատևման և եր­ջան­կու­թյան բա­նաձևե­րը:


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2328

Մեկնաբանություններ